Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 հայ: Այդ մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է 5700 անձի կեցության խնդիրները: «Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ...
Կարդալ ավելին »Tag Archives: կամուրջ
Կիևյան կամուրջը կնորոգվի
Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի. ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս տարի կնորոգվեն հենարանները, կամարների արտաքին ու ներքին մակերեսները, հաջորդ տարի՝ կամրջի երթևեկելի հատվածը:
Կարդալ ավելին »Մ3 ճանապարհին գերբեռնվածության պատճառով փլուզված կամուրջի փոխարեն նորն է կառուցվում
Նոր կամուրջ է կառուցվում Մ3 միջպետական ճանապարհին՝ Լուսագյուղի տարածքում: Նախկինը փլուզվել էր գերբեռնված մեքենաների պատճառով, նորոգման ենթակա չէր: Այս կամուրջը 15 գյուղերի բնակիչների միակ ճանապարհն է: Կառավարությունից հայտնում են, որ 133 միլիոն դրամ է կառավարությունը հատկացրել շինարարության համար: Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Ադրբեջանցիներն ավերել են 19-րդ դարում կառուցված Հալիվորի կամուրջը
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը։ Այդ մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամրջի մասին: Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտքԻշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ...
Կարդալ ավելին »