Tag Archives: Ֆուտբոլ

Թարմացվել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը

Հեղինակավոր Goal.com պորտալը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նահանջել է 7-րդ տեղ։ «Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի 1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)2. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)3. Ջուդ ...

Կարդալ ավելին »

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը: Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը և տարեթիվը 2026, որը շրջապատված է տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր: Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

Կարդալ ավելին »
ajax-loader