Ֆուտբոլի Անգլիայի, Իտալիայի եւ Իսպանիայի առաջնություններում օգոստոսի 25-ին կավարտվեն տուրերի հանդիպումները։ Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր «Նյուքասլ Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ) Իտալիայի առաջնություն, առաջին տուր «Ուդինեզե» – «Վերոնա»՝ 20:30 «Ինտեր» – «Տորինո»՝ 22:45 Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր «Աթլետիկ Բիլբաո» – «Ռայո Վալիեկանո»՝ 21:30 «Սեւիլիա» – «Խետաֆե»՝ 23:30
Կարդալ ավելին »Tag Archives: ֆուտբոլ
«Ինտերը» ոչ-ոքիով է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում
ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի թիմերը` այս թվում և Միլանի «Ինտեր»-ը: Խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը մեքսիկական «Մոնտերեյ»-ն էր: Հանդիպման 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մոնտերեյ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 42-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մայիսի 29-ից հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» (ԱՄՆ)Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչն է Ջոն վան ’տ Սխիպը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդեռլանդցի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը ...
Կարդալ ավելին »Մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է զոհվել Գվինեայում
Գվինեայի Նզերեկորե քաղաքում մոտ 100 ֆուտբոլային երկրպագու է զոհվել հանդիպման ժամանակ մրցավարի ցույց տված կարմիր քարտից եւ նշանակած 11-մետրանոցից հետո սկսված անկարգությունների հետեւանքով, հաղորդում է Barron’s-ը։ Ոստիկանությունը տրիբունաներում կիրառել է արցունքաբեր գազ, ինչից հետո հազարավոր երկրպագուներ փորձել են դուրս գալ ստադիոնից։ Զոհերի մեծ մասը հրմշտոցի, ստադիոնի պատերից ընկնելու եւ արցունքաբեր գազից խեղդվելու հետեւանքով է։ Հանդիպումը Գվինեայի խռովարարների առաջնորդ, 2021-ին պետական ...
Կարդալ ավելին »Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն անցումային խաղերում
Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ Վրաստանը: Անցումային խաղերը կկայանան 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին: Հաղթանակի դեպքում Հայաստանի ֆուտբոլային ազգային թիմը կբարձրանա B ենթախումբ, պարտության պարագայում թիմը կմնա նույն` C ենթախմբում:
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ազգերի լիգայի անցումային խաղերին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C ենթախմբում երկրորդ տեղ գրավելու շնորհիվ կմասնակցի անցումային խաղերին: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: Հայաստանի հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի B ենթախումբ դուրս գալու անցումային խաղերին: Փլեյ-օֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին:
Կարդալ ավելին »Փարիզ-2024. ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի ժամանակացույցը
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին տեղի կունենան ֆուտբոլի տղամարդկանց կիսաեզրափակիչի հանդիպումները։ Մարսելում կմրցեն Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները, Լիոնում՝ Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները։ Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր Օգոստոսի 5 Ֆուտբոլ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ Մարոկկո – Իսպանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ) Ֆրանսիա – Եգիպտոս՝ 23:00 Օգոստոսի 6 Կանայք, կիսաեզրափակիչ ԱՄՆ – Գերմանիա՝ 20:00 Բրազիլիա – Իսպանիա՝ 23:00
Կարդալ ավելին »Կարևոր է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը․ ԶՊՄԿ-ն՝ Սյունիքում սպորտի ապագայի մասին
ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը, հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Այդ մասին գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Հուսանք՝ մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։ 2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը
Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիան հյուրընկալում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային կարևորագույն մրցաշարը` Եվրո-2024-ը: Դեռևս 2018 թվականին ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ Գերմանիան ընտրվեց մրցաշարը հյուրընկալող երկիր: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում անցկացվել է 1988 թվականին, այնուհետ 2024 թվականին: Իսկ մրցաշարում գերմանացիները հաղթել են 1972, 1980, 1996 թվականներին: Որպես հյուրընկալող երկիր, Գերմանիայի Եվրո-2024-ի բացման խաղում` հունիսի 14-ին, Մյունխենի «Ֆուտբոլ Արենա»-ում ...
Կարդալ ավելին »