«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։ Նորացվել է Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցի սալիկապատ ծածկը, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների կառամատույցները։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառային հարթակը՝ Արմավիրի մարզում։ Երևանի կայարանի շենքում կառուցվել է սանհանգույց հատուկ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։ Ինչպես ...
Կարդալ ավելին »Tag Archives: ենթակառուցվածք
Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար
Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: Այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,– ասաց նախարարը՝ ...
Կարդալ ավելին »Աղետի գոտում ենթակառուցվածքների ամրության գնահատման նպատակով Շվեյցարիան ՀՀ է գործուղել մասնագետների
Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք մասնավորապես իրականացնելու են աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը՝ նշելով, որ տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար: «Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ ...
Կարդալ ավելին »Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 60 մլն եվրո վարկ կտրամադրի մայրաքաղաքային ենթակառուցվածքի զարգացման համար
.Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60 090 000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր ...
Կարդալ ավելին »ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։
Կարդալ ավելին »Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...
Կարդալ ավելին »