Tag Archives: կաթնամթերք

«Բորիսովկա» կաթնամթերքի արտադրամասի գործառույթը կասեցվել է

«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք)  արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %»  արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ...

Կարդալ ավելին »

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ)  մանրէաբանական ցուցանիշներով չեն ...

Կարդալ ավելին »

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթի կասեցումը

«Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին »

Լճաշենում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ – արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը, – պատերի, առաստաղների, դռների ...

Կարդալ ավելին »

ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ Այդ մասին հայտնում են ՄՊՀ-ից։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց ...

Կարդալ ավելին »

Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում

Առևտրի օբյեկտներում բնական կաթնամթերքն ու կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է տարանջատվեն գունային դարակաշարերով: «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:   «Ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի ճարպի փոխարինչով կաթնամթերքի վաճառքը: Եվ, ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ներկա է եղել կաթնամթերքի գործարանի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության ...

Կարդալ ավելին »

Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին): Այս մասին տեղեկացնում ՍԱՏՄ-ն: Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը. – բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․ – արտադրական շինության հատակը և պատերը գտնվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader