Tag Archives: Լիբանան

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին

Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Syria TV-ին։ Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։ Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր ...

Կարդալ ավելին »

Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան՝ Իսրայելի հնչեցրած սպառնալիքների պատճառով

Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Հուսեյն Փուրֆարզանեն հայտարարել է, որ Լիբանանի իշխանությունների պաշտոնական խնդրանքով Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում «անվտանգության նկատառումներից ելնելով» մինչև փետրվարի 18-ը ժամանակավորապես դադարեցվել են իրանական բոլոր չվերթերը: Այդ մասին հաղորդում է Tehran Times-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ այս պահին Բեյրութի օդանավակայանում իրավիճակը բարդ ու լարված է, սակայն Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ սպասում է ...

Կարդալ ավելին »

Լիբանանն Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի մինչև 10 000-ի

Լիբանանի ղեկավարությունը մտադիր է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, զինծառայողների թիվը ավելացնել մինչև 10 000։ Այդ մասին Al Jazeera-ին հայտնել է Լիբանանի պաշտպանության նախարար Մորիս Սլիմը: Նա ասել է, որ կառավարությունը 10 000 զինվոր կուղարկի երկրի հարավ, որտեղից, ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահ»-ը պետք է դուրս գա։ Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ...

Կարդալ ավելին »

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածը 20 մարդու կյանք է խլել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բարջա քաղաքին, ինչի հետևանքով փլուզվել է շենք, որտեղ բնակվում էին մի քանի փախստական ​​ընտանիքներ։ Հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ գործողությունների կենտրոնը։ Գերատեսչության ամփոփագրում նշվում է, որ զոհերի թիվը 15-ից հասել է 20-ի, 14 մարդ ...

Կարդալ ավելին »

 ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Լիբանանում է․ ՊՆ

«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Լիբանանի մայրաքաղաքում վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելը պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ճշգրիտ հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիյեի շրջանում «Հեզբոլլահ»-ի  զենքի արտադրամասերի և այլ ենթակառուցվածքների։ ԻՊԲ-ն նշում է, որ քայլեր է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը մեղմելու համար՝ նախազգուշացումներ տարածելով և օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Իր հերթին The ...

Կարդալ ավելին »

Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։   Լիբանանում ճգնաժամերին ...

Կարդալ ավելին »

Լիբանանից Իսրայելի վրա է արձակվել մոտ 30 արկ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում:  «Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Տուժածների մասին տվյալներ չեն ...

Կարդալ ավելին »

Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։  Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող ...

Կարդալ ավելին »

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավի Բինտ Ջաբիլ քաղաքին, որի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել է։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են «օդ-երկիր» հրթիռները, ամբողջությամբ ավերվել է։ Դեպքի վայր ժամանած քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները մաքրում են փլվածքները․ հնարավոր է՝ զոհերի ու ...

Կարդալ ավելին »
ajax-loader