Tag Archives: ԱՄՆ

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ գործարքի պայմանների համաձայն՝ պարտավորվել են հետագայում նրա դեմ ոչ մի կարգի նոր մեղադրանքներ: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Միացյալ Նահանգները համաձայնվում է որևիցե նոր մեղադրանք չառաջադրել պատասխանողի դեմ նրա այն գործողությունների հիման վրա, որոնք կատարվել են մինչև մեղքի ընդունման այս համաձայնության կնքումը, եթե միայն  պատասխանողը չխախտի սույն համաձայնությունը», – ասված է փաստաթղթում։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Իսրայելը և ԱՄՆ-ը որոշել են անցկացնել Իրանին նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ չեղարկվել էր Սպիտակ տան կողմից: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։  Հանդիպման ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։ Սպասվում է, որ այն կկայանա հուլիսի կեսերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի Կոնգրեսում հուլիսի 24-ին պլանավորված ելույթից առաջ։ Բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ կժամանի Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան

այաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները։  «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն այս շաբաթ Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում մտադիր է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և արտահանման հսկողության միջոցառումների մասին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք նոր արդյունավետ պատժամիջոցներ կսահմանի և արտահանման հսկողության միջոցներ կձեռնարկի՝ ուղղված այն կազմակերպությունների և ցանցերի դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են մաքսային օգնության համաձայնագիր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Կարդալ ավելին »

ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության

Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։ Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», – ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նա հավելել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով

ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար»,  – ասել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Միացյալ Նահանգներն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատարությունը: Արձակումն իրականացվել է ռազմակայանից՝ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 00:56-ին: Ըստ հաղորդագրության՝ այս փորձնական արձակումն առօրյա և պարբերական միջոցառումների մի մասն է, որը կոչված է ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային ուժերը հուսալի և արդյունավետ են 21-րդ դարի սպառնալիքները զսպելու համար: Դրա ...

Կարդալ ավելին »

Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ

Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նյու Յորքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկու օրվա քննարկումներից հետո 12 ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել նրան առաջադրված մեղադրանքի բոլոր 34 դրվագներով։ Նրա նկատմամբ պատժի նշանակման նիստը կկայանա հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ սրանից ...

Կարդալ ավելին »
ajax-loader