Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրում էր «Une vie d’Amour» խորագիրը. ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ...
Կարդալ ավելին »Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը
Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրի անվան 25-ամյա գրադարանը նշում է գրադարանավարի օրը
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանը նշում է ոչ միայն աշխատակիցների տոնը, այլև գրադարանի կազմավորման 25-ամյակը: 1998թ. համայնքային 5 գրադարանների վերամիավորմամբ ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: 2021թ. անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Ներկայումս գրադարանն ունի երեք մասնաճյուղ:
Կարդալ ավելին »Գինու օրերի փառատոնին կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը
Գինու օրերի փառատոնի շրջանակում հունիսի 7-9-ը կհնչեն շանսոնյե Շառլ Ազնավուրի կատարումները։ «Կտեղադրվի բեմ, Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կհնչեն մեծանուն շանսոնյեի կատարումները»,- քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Գինու օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,-մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս: Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ Ամեն տարի շանսոնյեի ծննդյան առթիվ Հայաստանում Ազնավուրի արվեստն արժևորող միջոցառումներ են ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման ...
Կարդալ ավելին »Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի անվան այգին. Անն Իդալգո
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Անն Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ ...
Կարդալ ավելին »Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները
Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում: Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ: Մշակումները կթողարկվեն Deutsche Grammophon ձայնագրման ընկերության պիտակով:
Կարդալ ավելին »