Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել: «Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք ...
Կարդալ ավելին »Tag Archives: Դիլիջան
Այվազովսկու «Ծովային տեսարանի» վիրտուալ իրականությունը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկիզբը կլինի ժամը 15:00-ին: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության ...
Կարդալ ավելին »Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ: «ՈՒԱԶ»-ի 20-ամյա ...
Կարդալ ավելին »Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Միջպետական և հանրապետական ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։
Կարդալ ավելին »Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...
Կարդալ ավելին »Գազ չի լինելու Դիլիջանում, Կողբ, Այգեհովիտ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կարդալ ավելին »Դիլիջանում 24 ժամ ջուր չի լին
Օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ նշելով, որ ջրամատակարարման դադարեցումը կապված է վթարի հետ, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Կարդալ ավելին »Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է
Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է նաև, որ նրան իր ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։ «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական ...
Կարդալ ավելին »