Tag Archives: ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Շուվալով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ ...

Կարդալ ավելին »

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. ԱԺ նախագահ

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում: Այդ մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից՝ Սիմոնյանը պարզաբանեց. ««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ինչն անհանգստացնող է: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշման վերաբերյալ հարցին: Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից: Վարչապետը ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:

Կարդալ ավելին »
ajax-loader