Tag Archives: կարգավիճակ

ՄԻՊ-ին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը նկատել է, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության ...

Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ. Երևանի քաղաքապետարան

 Հրազդանի կիրճում մաքրվում  և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  «Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի  պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում ...

Կարդալ ավելին »

Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում

Իրանը շահագրգռություն է հայտնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում։ «Կցանկանայի նաև տեղեկացնել, որ մեր առևտրային գործընկեր Իրանը շահագրգռություն է հայտնել դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Համապատասխան նոտան մենք ստացել ենք մայիսի 27-ին: Այն կքննարկվի սահմանված կարգով», – Սագինտաևի խոսքերն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ «Մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ` հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ արտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ  են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Վրաստանից կեղծ փաստաթղթերով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել․ ՊԵԿ

ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022 թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: Ամիսներ շարունակ ձեռնարկվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader