Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այդ մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։ Over the Easter ...
Կարդալ ավելին »Tag Archives: Խոզնավար
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. մեր կողմը կորուստներ չունի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 7-ին ժամը 22:35-ին կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին »