Tag Archives: ՀԿԵ

Ամռանը ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ին

Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում  Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր: Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել ...

Կարդալ ավելին »

ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» միջոցառումը

«Հարավկովկասյան երկաթուղին» 2024թ. օգոստոսի 28 – ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ և կանխել երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները: Ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերում առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում ՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, ...

Կարդալ ավելին »

Երկու օրով կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները

«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները: «ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

ՀԿԵ-ն մշակել է «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դպրոցական դասընթացը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը: Դասընթացը մշակվել է ՀԿԵ մասնագետների կողմից և լրամշակվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» մասնագետների աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից ՝ «Երկաթուղային այբուբեն», «Ազդանշանային համակարգը երկաթուղում», «Անվտանգ վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» և «Անվտանգ ...

Կարդալ ավելին »

Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: ...

Կարդալ ավելին »
ajax-loader