Tag Archives: սելավ

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ սելավային հոսքի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր, մի շարք մեքենաներ՝ արգելափակվել։ Տվյալ հատվածում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացվել է ջրաբերուկը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1%-ը սողանքների, 30%-ը՝ սելավների

Գործադիրը հաստատլ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությունը և 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները: Նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ  Արփինե Սարգսյանը: «ՀՀ-ն աղետների տեսանկյունից լուրջ հակվածություն ունի հատկապես՝ երկրաշարժերի: Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների,  ...

Կարդալ ավելին »

Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա

Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...

Կարդալ ավելին »

Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: ...

Կարդալ ավելին »
ajax-loader