Անցած տարվա նկատմամբ 9 ամիսների արդյունքում 6.8 տոկոսով ավելի գումար ենք հավաքել: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ասել է, որ «ակնկալվում էր, որ մեր ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, բայց հիմա սպասումները 7 տոկոսի շրջանակներում են: Դա, բնականաբար, սկզբնական և առկա պլանավորումների միջև տարբերություն է: Բայց Կառավարության ծրագրային ցուցանիշը, որով նախատեսվում էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով 2026 թվականին հասցնել 25 ...
Կարդալ ավելին »Tag Archives: պեկ
Պարտադիր դրոշմավորվում են նոր խումբ ապրանքներ
Հայաստանը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման է անցնում նոր խումբ ապրանքների համար։ Այժմ պարտադիր դրոշմավորվում են ծխախոտը, ալկոհոլը և փաթեթավորված խմելու ջուրը։ Մեկնարկել են նաև կաթնամթերթքի, գարեջրի, գազավորված և ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումը թույլ է տալիս իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական ...
Կարդալ ավելին »Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը․ ՊԵԿ
Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ոսկենման զարդեր Մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի ավտոպահեստամասերի ներմուծման փորձը կանխվել է Բեռնատարից հայտնաբերվել է 510 կգ չրհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ Տրասնպորտային միջոցիցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած 14 կգ ընդհանուր քաշով դեղորայք Մաքսային ծառայողները կանխել են չհայտարարված էլեկտրական ծխախոտների ներմուծման փորձը
Կարդալ ավելին »Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: «2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք»,- ասված ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը 6 ամսում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Հարկային մարմնի կողմից 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ ...
Կարդալ ավելին »Լարսում ոչ մի խոչընդոտ, ոչ մի սահմանափակում չկա մեր մեքենաների համար․ ՀՀ մաքսային կցորդ
Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե ռուսական կողմը մտադիր է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և այդպիսով պատժել ՀՀ իշխանություններին, իսկ արդյունքում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում վստահեցրել է, որ որևէ խնդիր չկա, Լարսը բաց է հայկական մեքենաների համար, և մեր բեռնատարներն անխոչընդոտ անցնում են։ «Տեղեկությունների հավանական ...
Կարդալ ավելին »2024 թ. փետրվարին իրականացվել է 976.0 մլրդ ՀՀ դրամի շուրջ 53․5 մլն գործարք․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 91.585.350 ՀՀ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյայի
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման ...
Կարդալ ավելին »