Tag Archives: Լատվիա

Լատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնմանը

Լատվիան կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինա մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։  Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գումարը, որը Լատվիան կհատկացնի այդ նպատակների համար, դեռ կհստակեցվի, սակայն այն կկազմի «առնվազն 2 միլիոն եվրո»։ Սիլինան չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենք կամ ռազմական ...

Կարդալ ավելին »

ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

 Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում ...

Կարդալ ավելին »

Լատվիայի քաղաքացին զբաղվել է զենքի ապօրինի առևտրով․ նրա հաշվեհամարին առկա ավելի քան 6 մլն դոլարն արգելադրվել է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: «Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում, զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը և Լատվիայի դեսպանը քննարկել են գործակցության հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ...

Կարդալ ավելին »
ajax-loader