ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին։ Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսային և սահմանապահ ծառայությունը հասցնի կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նոր մաքսատուրքերի գանձման համար: Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը կարգավորվում են առանձին հրամանագրերով։ Մասնավորապես, Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են ...
Կարդալ ավելին »Tag Archives: մաքսատուրք
Ալյումինե կափարիչներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. խոստանում է 2 մլրդ դրամի ներդրում
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1․4 մլրդ դրամը սարքավորումների ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից. կներդրվի մոտ 4 մլրդ դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա հուլիսի 17– նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման ...
Կարդալ ավելին »Օգոստոսի 1-ից՝ պղնձի 50% մաքսատուրք․ Թրամփն ԱՄՆ ներմուծվող մետաղի համար հարկ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին: Այդ մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: «Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին»,- ասել է Թրամփը: Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% ...
Կարդալ ավելին »BRICS-ին սատարող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին ...
Կարդալ ավելին »Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: «Սպասվում է, որ առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ամերիկյան կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերությունների կարևորությունը, ճանապարհ կբացի դեպի փոխշահավետ լուծումներ՝ հիմնված անկեղծ երկխոսության և համագործակցության վրա», – ասել է նախագահի ...
Կարդալ ավելին »Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ
Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից և խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասվում է գործակալության կայքում ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը
նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն ապրիլի 2-ին ներմուծման մաքսատուրքեր կսահմանի
Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...
Կարդալ ավելին »