«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի (Կարի ֆաբրիկայի) փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կարդալ ավելին »Tag Archives: Ալավերդի
Ալավերդու մի շարք բնակավայրերում էլեկտրական շչակներ են փորձարկվելու
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Ջիլիզա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Ալավերդի և Տաշիր համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե, Մեծավան, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն և Ալավերդի համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում բնակավայրերում օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան զոհեր
Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին մարտի 4-ին ժամը 00։05-ի սահմաններում բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր մեկնած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները ...
Կարդալ ավելին »Ալավերդու վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման չափը կբարձրանա
Կառավարությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման նոր կարգ հաստատեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Համաձայն նախարարի ներկայացրած նախագծի՝ ներկայում գործող 1 քմ-ի համար սահմանված 63,400 դրամ փոխհատուցման չափը չի բավարարում՝ համարժեք բնակարաններ ձեռք բերելու համար։ Նախագծով առաջարկվում է 1 քմ-ի համար սահմանել 148,050 դրամ՝ համապատասխանաբար ավելացնելով նախկին գումարը։ «Փոխհատուցման չափի ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու է քարաթափում
ոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, սեպտեմբերի 25-ին ժամը 11։00-ից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Կարդալ ավելին »Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդուն
Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: Այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Փրկարար ծառայության հայտնած տվյալներով էլ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև ...
Կարդալ ավելին »Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարդալ ավելին »Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Հանրապետությունում մյուս ճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »