Tag Archives: մահ

Հարավային Կորեայում շոգից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել

Կորեայի Հանրապետությունում առնվազն 27 մարդ է մահացել շոգերի պատճառով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2018 թվականից ի վեր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան տեղեկությունը տարածել է Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունը։ Իշխանությունների տվյալներով՝ մայիսի վերջից մինչև օգոստոսի 8-ը 27 մարդ է մահացել շոգ եղանակի հետ կապված հիվանդություններից։ 2018 թվականին նույն պատճառներով մահացել էր 48 մարդ։ Մայիսի 20-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։  Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Դանակահարել է հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է

Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող  արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:  Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո  նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ: Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ  տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից ...

Կարդալ ավելին »

Ծխախոտից ՀՀ-ում ամեն տարի մահանում է ավելի քան 5500 բնակիչ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, ...

Կարդալ ավելին »
ajax-loader