Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին կկայանա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա: Դորտմունդում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Նիդերլանդներն ու Անգլիան միմյանց հետ մրցել են 22 անգամ: 7 անգամ հաղթել է Նիդերլանդները, 6 անգամ` Անգլիան, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերից ամենաշատ գոլերը խփել է Անգլիան` 31 գնդակ: Քառորդ եզրափակչում Նիդերլանդները պայքարից դուրս թողեց Թուրքիային, իսկ Անգլիան` Շվեյցարիային: Եզրափակչի առաջին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Եվրո-2024
Եվրո-2024. քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են: Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը` Իսպանիա-Գերմանիա (հուլիսի 5, ժամը` 20:00) Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, ժամը` 23:00) Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, ժամը 20:00) Նիդերլանդներ-Թուրքիա (հուլիսի 6, ժամը `23:00) Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 9-ին ու 10-ին, իսկ եզրափակիչը` հուլիսի 14-ին:
Կարդալ ավելին »Եվրո-2024. ավարտին է մոտենում 1/8 եզրափակիչը
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 2-ին կկայանան1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 20:00-ին Ռումինիան ուժերը կչափի Նիդերլանդների հետ: Ժամեր անց`23:00-ին, Ավստրիայի մրցակիցը Թուրքիան է: Քառորդ եզրափակիչում այս զույգերի հաղթողները կմրցեն իրար դեմ: Քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են` Գերմանիա-Իսպանիա (հուլիսի 5, 20:00), Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, 23:00), Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, 20:00):
Կարդալ ավելին »Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվում է խմբային փուլը: Խմբային վերջին տուրում (E խումբ) միմյանց դեմ կմրցեն Սլովակիան ու Ռումինիա, Ուկրաինան ու Բելգիան: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին: E խմբում բոլոր թիմերն ունեն հավասար 3 միավոր: F խմբում Վրաստանի մրցակիցը Պորտուգալիան է, իսկ Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ: Այս խաղերի մեկնարկը կլինի 23:00-ին: Այս խմբում արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Պորտուգալիան: ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կկայանա 4 հանդիպում: C խմբում Անգլիայի մրցակիցը կլինի Սլովենիան, իսկ Դանիան կխաղա Սերբիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում Անգլիան ունի 4 միավոր, Դանիան ու Սլովենիան` 2-ական միավոր, Սերբիան հավաքել է 1 միավոր: D խմբում 20:00-ին Նիդեռլանդների հակառակորդը Ավստրիան է, իսկ Ֆրանսիան կմրցի Լեհաստանի հետ: D ենթախմբում 4-ական միավորով առաջատարները Նիդեռլանդներն ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի վերջին տուրում հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնեն Իտալիան, Խորվաթիան, Իսպանիան ու Ալբանիան: B խմբում Ալբանիան ուժերը կչափի Իսպանիայի, իսկ Խորվաթիան` Իտալիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: B խմբում արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Իսպանիան: Այժմ Իտալիան ունի 3, Խորվաթիան ու Ալբանիան 1-ական միավոր:
Կարդալ ավելին »Եվրո-2024. այսօր կկայանա երեք խաղ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կկայանա երեք խաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 17:00-ին E խմբում Սլովակիան կմրցի Ուկրաինայի հետ: D խմբում ժամը 20:00-ին միմյանց դեմ կմրցեն Լեհաստանը ու Ավստրիան, իսկ 23:00-ին` Ֆրանսիան կփորձի գերազանցել Նիդերլանդներին: Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. մեկնարկում են երկրորդ տուրի խաղերը
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են խմբային երկրորդ տուրի հանդիպումները: Այսօր՝ հունիսի 19-ին կկայանա երեք հանդիպում: Ժամը 17:00-ին Խորվաթիան ուժերը կչափի Ալբանիայի հետ: Երևանի ժամանակով 20:00-ին, Գերմանիան կմրցի Հունգարիայի հետ, իսկ 23:00-ին էլ միմյանց դեմ կմրցեն Շոտլանդիան ու Շվեյցարիան: Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» ...
Կարդալ ավելին »Մբապեն չի մասնակցի Եվրո-2024-ի առաջիկա երկու խաղերին. Le Figaro
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները: Այդ մասին գրում է Le Figaro-ն: Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով: Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը
Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիան հյուրընկալում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային կարևորագույն մրցաշարը` Եվրո-2024-ը: Դեռևս 2018 թվականին ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ Գերմանիան ընտրվեց մրցաշարը հյուրընկալող երկիր: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում անցկացվել է 1988 թվականին, այնուհետ 2024 թվականին: Իսկ մրցաշարում գերմանացիները հաղթել են 1972, 1980, 1996 թվականներին: Որպես հյուրընկալող երկիր, Գերմանիայի Եվրո-2024-ի բացման խաղում` հունիսի 14-ին, Մյունխենի «Ֆուտբոլ Արենա»-ում ...
Կարդալ ավելին »