Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցով Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխադարձ վստահության ու բարեկամության հիման վրա ստեղծված հարաբերություններն ու ընդգծել, որ անհրաժեշտ ու կարևոր է առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելը՝ այն հասցնելով քաղաքական համագործակցության մակարդակին։ Զրուցակիցների քննարկումների օրակարգում են ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուգ քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։ 2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հակված է սահմանազատումը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան
Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան
Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ ...
Կարդալ ավելին »Սահմանի դելիմիտացիայի գործում խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Կարդալ ավելին »Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Գյումրիի զարգացման ռազմավարություն կմշակվի․ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից։ Աշխատանքային խմբի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Կարդալ ավելին »Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ