Առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ: Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»,- գրել է Ավինյանը:
Կարդալ ավելին »