ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հուշարձան
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են
2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերվում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. ...
Կարդալ ավելին »Հուշարձանների պահպանության կանոնների խախտման տուգանքները կավելանան
Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին ...
Կարդալ ավելին »