Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ: Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։ Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գերմանիա
Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ ...
Կարդալ ավելին »Լեհաստանը ժամանակավոր հսկողություն է սահմանել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին
Լեհաստանն սկսել է հսկողություն իրականացնել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին: Այդ մասին հաղորդում է լեհական TVP Info հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ կեսգիշերին Լեհաստան մուտքի ընտրանքային հսկողություն է սահմանվել 65 կետերում՝ 52-ը՝ Գերմանիայի հետ սահմանին և 13-ը՝ լեհ-լիտվական սահմանին: Հանրապետության Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակի խոսքով՝ գործողությանը ներգրավված է սահմանապահ ծառայության 800 աշխատակից, որոնց կաջակցեն 300 ոստիկան, ռազմական ժանդարմերիայի 200 զինծառայող և ...
Կարդալ ավելին »Անօդաչու հասարակական տրանսպորտ՝ Գերմանիայում
Գերմանիան սկսել է անօդաչու մեքենաները որպես հասարակական տրանսպորտ փորձարկել։ Մայիսի 26-ին KIRA նախագիծը հանրային փորձարկումներ սկսեց Հռենոս-Մայն մետրոպոլիտեն տարածքի ընտրված տարածքներում, որոնք ներառում են Մայնի Ֆրանկֆուրտը, Մայնցը և Վիսբադենը։ RVN տրանսպորտային ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Կնուտ Ռինգատը կանխատեսում է, որ KIRA-ն մինչև 2030 թվականը կդառնա հասարակական տրանսպորտի այլընտրանք, հատկապես գյուղական վայրերում։ Նրա խոսքով՝ գյուղերում ավտոբուսային սպասարկումն «արդեն իսկ անբավարար է», և ...
Կարդալ ավելին »Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնում է Գերմանիայի` Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին: Մինչև Լայպցիգում կայանալիք Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բունդեսթիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը ու Գագիկ Խաչիկյանը։ ԵԱ-ն կկայանա մայիսի 26-31-ը:
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը
Ղազախստանը բանակցություններ է վարում գործընկերների հետ 2025 թվականին մինչև 2,2 միլիոն տոննա նավթ Գերմանիա արտահանելու շուրջ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը։ Այս ծավալը գրեթե 1,5 անգամ գերազանցում է «ՂազՄունայԳազ»-ի (ՂՄԳ) կողմից «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա նավթի բեռնառաքումն ընթացիկ տարվա համար 1,5 միլիոն տոննա փետրվարյան կանխատեսումը: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությունը խոսել է գերմանացի գործընկերների շահագրգռության մասին՝ ներմուծելու ...
Կարդալ ավելին »Հայաստանը Գերմանիային է հանձնել գողություն կատարելու կասկածով հետախուզվող անձին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: «Բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Ժամանակավորապես արգելվել է Գերմանիայից դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Արգելանքը ...
Կարդալ ավելին »ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը
ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »