Tag Archives: Փաշինյան

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես ...

Կարդալ ավելին »

Կոչ եմ անում` երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցիալական կրեդիտ եք հետ ստանալու. Փաշինյան

Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել AI գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Վարչապետ ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին մանկապարտեզին վճարած գումարը կարող է հետ ստանալ. Փաշինյան

Երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, հետվճար կստանան երեխաների ուսման վճարից: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»,- ասաց նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ...

Կարդալ ավելին »

Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝ Հայաստանը, բայց կան նաև երկրներ, ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում Երևանի նախագահության առաջնահերթություններն արտացոլել են գործակցության կարևոր ոլորտները. Փաշինյան

2024թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները վերաբերել ենն տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հեռահար է վարել նիստը՝ կորոնավիրուսի վարակի պատճառով։ «Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը մոտենում է ավարտին։ Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկել են տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում եւ միջազգային կապերի ամրապնդում»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում էին նաեւ համագործակցության ներուժի եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաեւ ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներդնելու համար։ «ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ԵՏՀ գործողությունների ծրագիրը ինտենսիվ էր եւ արտացոլել է իմ հունվարյան ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Համոզված եմ, որ մանրամասները հանձնաժողովի կողմից ավելի մանրամասն կքննարկվեն պլանի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը կրկնում է բանավիճելու հրավերը. երեք նախագահների արձագանքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին, որոնք մերժել են Ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավիճելու առաջարկը, կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել այդ հնարավորությունից: Նիկոլ Փաշինյանը թեմայի մասին կրկին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում: «Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախագահներին, կարևորագույն նշանակություն պետք է ունենար այն հարցում, որ ժողովուրդը ...

Կարդալ ավելին »

Համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի լինեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին: «Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք  և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,-ասաց նա: Հիշեցնենք՝ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ներկայացրել է իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը, կատարել մի շարք դիտարկումներ իր վերջին նշանակումների առումով:  Այդ մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  «Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով:  Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader