Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 111 մլն 685 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Հիմնավորման մեջ միայն նշվում է, որ գումարը հատկացվում է 2025–ի պետական բյուջեի «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։
Կարդալ ավելին »Tag Archives: Վարչապետ
Վարչապետը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ ...
Կարդալ ավելին »Վարչապետը ներկայացրեց կրթական ճարտարապետությունը՝ մանկապարտեզից մինչև Ակադեմիական քաղաք
Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ամբողջական տեսք է ստանում, որի առանցքում է կրթության հասանելիությունն ու որակը բոլոր մակարդակներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կունենա շարունակություն։ Վարչապետի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով, որ այն կրթության պարտադիր մաս է։ «Մենք պետք է լրջությամբ ...
Կարդալ ավելին »Վարչապետը հաստատեց՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ասուլիսի ընթացքում վարչապետը ընդգծել է՝ որևէ քննարկում չի կարող լինել առանց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման սկզբունքի։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստացե՞լ են, վարչապետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, ...
Կարդալ ավելին »Վարչապետ. ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման՝ պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ Այժմ կատարվում է համապարփակ վերլուծություն՝ պարզելու՝ արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 21.6 մլրդ դրամ. կրճատվել են ծառայողական մեքենաները
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 21.6 մլրդ դրամ: Կրճատվել են ծառայողական մեքենաները՝ 40-ի փոխարեն դառնալով 19: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Մեր փաստացի ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 93.1 տոկոս: Հաշվետու տարում ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ...
Կարդալ ավելին »Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին Երկրի ղեկավարը պատասխանել ...
Կարդալ ավելին »Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023-ին որքան աջակցություն է տրամադրվել ԼՂ-ին
Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել ԼՂ-ին: ...
Կարդալ ավելին »Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են ...
Կարդալ ավելին »Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, ...
Կարդալ ավելին »