Tag Archives: պատվիրակություն

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի 5-րդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։  Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պատվիրակությունը՝  Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել է Էստոնիա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն ու համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։  Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։  Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին ...

Կարդալ ավելին »

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ...

Կարդալ ավելին »

Եզրափակվեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարր գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։ ...

Կարդալ ավելին »

Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք: Կարգադրությունում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 4-6-ը Չերեպովեց (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ...

Կարդալ ավելին »
ajax-loader