Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր ռազմավարություն է մշակում՝ ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու վերաբերյալ, որը կներկայացվի 2025 թվականի վերջին։ Այդ մասին Բրյուսելում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։ «Ինչ վերաբերում է ռազմավարությանը, որը մենք կներկայացնենք տարեվերջին, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է», – ասել է նա։ Նախկինում եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի ...
Կարդալ ավելին »Tag Archives: վիզա
Այցի ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի ՀՀ մուտքի վիզայի պահանջը
Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը: Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում: Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, ...
Կարդալ ավելին »ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը. քննարկել են վիզաների ազատականացման հարցը
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Կարդալ ավելին »Շրի Լանկան 35 երկրի քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ է տրամադրելու
Շրի Լանկայի կառավարությունը 35 երկրների քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ տրամադրելու հավանություն է տվել, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, տեղեկացրել է Reuters-ը։ Նշվել է, որ այս քայլը ձեռնարկվել է տուրիզմի խթանման նպատակով։ Զբոսաշրջիկներին կտրամադրվեն 30-օրյա վիզաներ վեցամսյա պիլոտային ծրագրի շրջանակում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ից, տեղեկացրել է տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան։ «Կառավարության նպատակը Շրի Լանկան անվիզա ռեժիմի երկրի վերածելն է, ինչպիսին են ...
Կարդալ ավելին »ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...
Կարդալ ավելին »Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ ...
Կարդալ ավելին »ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Էմիրություններ գնալ. ԱԺ-ն վավերացրեց արձանագրությունը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետությունը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ