ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.7 մլրդ դրամով կամ 21.2%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 0.3%-ով կամ 913.5 մլն դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 67․8 մլրդ դրամով և ...
Կարդալ ավելին »Tag Archives: բյուջե
Մեկնարկել են Երևանի 2024-ի բյուջեի կատարման հանրային քննարկումները
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 ...
Կարդալ ավելին »Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը կկրճատի ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով
Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ «Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։ ...
Կարդալ ավելին »Նոր ատոմակայանի կառուցման նպատակով ընկերություն է ստեղծվում. բյուջեն՝ 200 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ԱԷՄԳ-ի ուղեցույցի համաձայն: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) ժամանակացույցով նախատեսված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության Էներգաբլոկի կառուցում՝ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի արդյունավետության ստուգման նոր մեխանիզմ ներդնել
Շուտով Ազգային ժողով կուղարկվի ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ծախսերի արդյունավետության ստուգումների գործառույթը ֆինանսների նախարարությունից կտեղափոխվի պետական վերահսկողության ծառայություն։ Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդրդադառնալով հարցին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունում ծախսերի արդյունավետության ստուգումներ իրականացվել են։ Նախարարի խոսքով՝ բոլոր ծախսերի ...
Կարդալ ավելին »Երևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ և մասնագետներ
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվելու են առավել փորձառու աուդիտորական ընկերություններ ու մասնագետներ։ Երևանի ավագանու համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 16-ի հերթական նիստում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի զեկուցմամբ։ Ավագանու որոշմամբ՝ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին այսուհետ կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, առնվազն 7 աշխատակից ...
Կարդալ ավելին »Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250.000.000 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մ․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու ...
Կարդալ ավելին »Երևանի բյուջեի մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով լուրջ թերակատարումներ կան. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.Այսպես՝Երևան քաղաքի 2023թ. բյուջեի փաստացի եկամուտները՝ 114.8 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճել են 33.2%-ով: Նշված աճին ամենամեծ նպաստումն ունեցել են «Այլ եկամուտներ» դասում ընդգրկված «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» հոդվածով ...
Կարդալ ավելին »ՊՆ բյուջեն կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս
Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։Նրա խոսքով՝ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմինները աշխատել ...
Կարդալ ավելին »2359 տրլն դրամ․ ՀՀ բյուջեի եկամուտները
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2359 տրլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29561 մլրդ դրամով կամ 14,33%-ով։ Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 13,6%-ով կամ 305,03 մլրդ դրամով և կազմել 2,548 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդն աճել է 9,43 մլրդ դրամով կամ 5.25%-ով և կազմել 188,89 ...
Կարդալ ավելին »