ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից: «Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն ու Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 29-ին հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը Համաշխարհային անվտանգություն ֆորումինի անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 28-ին հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հարց ու պատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Արմեն Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:
Կարդալ ավելին »Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին
Հայաստանն ընդլայնում է իր հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, այլ աշխարհի տարբեր երկրների հետ։ Այդ մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այո, մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց մենք նաև ընդլայնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Մենք ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց այն մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար Ռուսաստանից ամբողջությամբ կախված լինելը։ «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- լրագրողների հետ ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ԱԽ քարտուղար
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգության ոլորտում կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկկողմ հարաբերություններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները անվտանգության ոլորտում։ «Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ 96 տոկոսից իջել է՝ հասնելով 10-ից էլ քիչ տոկոսի։ Դա եղել է ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ...
Կարդալ ավելին »Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար
Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ ...
Կարդալ ավելին »