ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից, և (կամ) ավանդների ներգրավումից, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկներից։ Որևէ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից նման ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։ Մանրամասներին կարող ...
Կարդալ ավելին »Tag Archives: վարկ
ԱԺ-ն վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ վերցնելու համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 61 կողմ, 26 դեմ ձայներ: Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ...
Կարդալ ավելին »ՀՀ առևտրային բանկերի վարկային ծավալը 5,13 տրլն դրամ է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,135,361 մլն դրամ (5.13 տրլն) է։ 2023թ. մարտի համեմատ վարկերի ծավալն աճել է 827,053 մլն դրամով 19.2%-ով։ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 4,874,891 մլն դրամ է, որից տարադրամով վարկեր՝ 1,803,789 մլն դրամ, դրամով վարկեր՝ 3,071,102 մլն դրամ։ Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 368,089 մլն դրամ, ...
Կարդալ ավելին »Տեղական բիզնեսին աջակցելու համար ՎԶԵԲ-ը $15 միլիոնի վարկ կտրամադրի
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը (ԵՄ) օգնում են բարելավել հայաստանյան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը: Այս համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը կտրամադրի $15 միլիոնին համարժեք ՀՀ դրամ վարկ՝ ԱԿԲԱ բանկի միջոցով ավելի շատ բիզնեսների աջակցելու նպատակով, հատկապես գյուղական վայրերում գործողներին։ Ֆինանսավորումը կհասցեագրի նաեւ տեղական արժույթով ավելի երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկի խնդիրը։ Վարկային պայմանագրի հանդիսավոր ստորագրմանը ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նշել ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...
Կարդալ ավելին »Պետությունը 2,5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար
ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ...
Կարդալ ավելին »