Tag Archives: Մասկ

Մասկը դատական հայց է ներկայացրել Apple-ի և OpenAI-ի դեմ

Իլոն Մասկի xAI և X ընկերությունները դատական հայց են ներկայացրել Apple Inc.-ի և OpenAI-ի դեմ՝ մեղադրելով նրանց դավադիր և անբարեխիղճ մրցակցության մեջ։ Ինչպես նշված է հայցադիմումում, որը ներկայացրել են Grok xAI չաթբոտի մշակողը և X սոցիալական ցանցը Տեխասի հյուսիսային շրջանի դաշնային դատարան, Apple-ի որոշումը՝ ինտեգրել OpenAI-ի մշակած ChatGPT հավելվածը iPhone հեռախոսների օպերացիոն համակարգում, խաթարում է ազատ մրցակցությունը և զրկում սպառողներին ...

Կարդալ ավելին »

Մասկի հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը 7%-ով անկում են ապրել

Tesla Inc.-ի բաժնետոմսերը նախաշուկայական առևտրի ժամանակ 7%-ով անկում են ապրել, այն բանից հետո, երբ գործադիր տնօրեն Իլոն Մասկը շաբաթավերջին հայտարարեց նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծելու մասին: Մասկը հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ծախսերի և հարկերի մասին օրինագիծ, որը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կբարձրացնի երկրի պարտքը առաջիկա տարիներին: Մասկը բազմիցս քննադատել է օրինագիծը՝ ասելով, ...

Կարդալ ավելին »

Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, Մասկը սատարել է Թրամփի իմփիչմենթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի միջև հարաբերությունները սրվել են Մասկի՝ Սպիտակ տանն իր առաքելության ավարտից ընդամենն օրեր անց։ Եերկու ազդեցիկ մարդիկ իրենց սոցիալական հարթակներում լուրջ վիճաբանել են: Նրանց միջև հարաբերությունները լարվել էին օրեր առաջ, երբ Մասկը քննադատել էր Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը՝ այն որակելով որպես «զզվելի» և հայտարարելով, որ դրա պատճառով պետական ...

Կարդալ ավելին »

Մասկը մայիսից ավելի քիչ կաշխատի Թրամփի վարչակազմում՝ ավելի շատ լինելով իր ընկերություններում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից սկսած կտրուկ կկրճատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) աշխատելու ժամանակը և մեծամասամբ կվերադառնա իր ընկերությունների կառավարմանը: Այդ մասին հայտնում է BBC-ն։ Մասկի ամենախոշոր ընկերությունը՝ Tesla-ն, հայտնել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որոնք ցույց են տվել, որ ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 71%-ով: 2025 թ. հունվար-մարտ ...

Կարդալ ավելին »

Թրամփի նոր մաքսատուրքերը կազդեն Tesla-ի արժեքի վրա. Մասկ

Tesla-ի նոր մեքենաների գները կբարձրանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների առեւտրային սահմանափակումների պատճառով, հաստատել է Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը։ «Կարեւոր է նշել, որ Tesla-ն չի խուսափել վնասներից այս հարցում: Մաքսատուրքերի ազդեցությունը Tesla-ի վրա մնում է էական»,- գրել է միլիարդատերը X-ում: Նրա խոսքով՝ սակագնային սահմանափակումները «կազդեն Tesla-ի մեքենաների պահեստամասերի արժեքի վրա, որոնք մատակարարվում են այլ երկրներից, գնի վրա ազդեցությունը զգալի կլինի»։ Մարտի 26-ին Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր մեքենաների վրա։

Կարդալ ավելին »

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։  Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում ...

Կարդալ ավելին »

Թրամփը Tesla կգնի՝ աջակցելու Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այդ մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։  «Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան  վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, ...

Կարդալ ավելին »

ChatGPT-ն ու DeepSeek-ը նոր մրցակից ունեն՝ Մասկի Grok 3-ը

xAI ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, ներկայացրել է իր արհեստական բանականության (AI) վերջին ձեռքբերումը՝ Grok 3-ը։ Նոր մոդելը խոստանում է արմատապես փոխել մարդկության պատկերացումները՝ շնորհիվ իր հաշվարկային հզորության և ստեղծագործական ունակությունների։ Միջոցառմանը, որը հետևում էր շուրջ 100 000 մարդ առցանց, Մասկը ցուցադրեց Grok 3-ի հնարավորությունները՝ նշելով․ «Մենք ուրախ ենք հայտարարել Grok 3-ի մասին, որը, մեր գնահատականներով, մի քանի անգամ գերազանցում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում, եթե չլուծվի բյուջեի դեֆիցիտի հարցը. Մասկ

ԱՄՆ-ին սնանկացում է սպասվում, եթե երկրի ղեկավարությունը չկարողանա լուծել բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ «Եթե դեֆիցիտի խնդիրը չլուծենք, առողջապահական օգնության փող չի լինի, սոցապահովության համար փող չի լինի։ Այս հարցը պետք է լուծվի։ Ամերիկան ​​կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում, որի երկրորդ մասը եթեր է արձակվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Մասկը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը չդադարի ծախսել բյուջեի փողերը «հարբած նավաստիների» պես, երկիրը կսնանկանա։

Կարդալ ավելին »

Մասկը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի

Վերջերս ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը խոսել է ՆԱՏՕ մանրակրկիտ վերանայման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել դաշինքի աշխատանքից եւ սպառնացել հանել ԱՄՆ-ը կազմակերպությունից, եթե եվրոպական երկրներն ավելի ակտիվ դեր չստանձնեն սեփական անվտանգության ապահովման գործում։ «ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,- գրել է Մասկը սոցցանցերում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որն ասել էր, թե Սառը պատերազմն ավարտվել է, եւ ՆԱՏՕ-ն «անցյալի մնացորդ» էր անվանել։ Հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Թրամփը հայտնել է, որ մտադիր է ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ 5 տոկոսին:

Կարդալ ավելին »
ajax-loader