Tag Archives: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Երթևեկության փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում

Հուլիսի 9-ից՝ այսօրվանից, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին »

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգվել է. տնկվել է 40 տույա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրենի, ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին օժանդակող 2 անձի նկատմամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հիշեցնելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader