Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցիչների համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԿԳՄՍ նախարար
Փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին դպրոց ընդունելու հարցում․ ԿԳՄՍ նախարար
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք ...
Կարդալ ավելին »Կրթական տարին կսկսվի նոր փոփոխություններով․ ԿԳՄՍ նախարար
Հայաստանում կրթական նոր տարին կմեկնարկի նոր փոփոխություններով․ փոփոխություններ կլինեն ոչ միայն ուսուցիչների դրույքաչափում, այլև աշակերտների գնահատման սանդղակում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրթական ոլորտի զարգացմանը միտված նոր չափորոշիչներ է սահմանել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարին կրթական փոփոխությունների տարի է։ «Խոսքը վերաբերում է ...
Կարդալ ավելին »Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցում. ԿԳՄՍ նախարար
Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել ...
Կարդալ ավելին »Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար
Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...
Կարդալ ավելին »Գործակցության լավ փորձ և մեծ ներուժ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ...
Կարդալ ավելին »