Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հիշողության սլաքներ» ցուցադրությանը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, ...
Կարդալ ավելին »Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ԿԳՄՍ նախարար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 2-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։ Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։ «Այն, ...
Կարդալ ավելին »Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար
Բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով նաև Մերձավանի դպրոցում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ...
Կարդալ ավելին »Պարն ազատություն է տալիս. ԿԳՄՍ նախարարը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ուղերձը. «Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ ...
Կարդալ ավելին »Սփյուռքի 298 կրթօջախի տրամադրվել է ավելի քան 31 հազար դասագիրք․ ԿԳՄՍ նախարար
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց սփյուռքի կրթամշակութային հաստատություններին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նախարարը նշեց, որ դասագրքերի տրամադրումը կարևոր բաղադրիչ է սփյուռքի հայ համայնքների կրթական հաստատությունների համար։ «2024 թվականին 298 կրթական հաստատությունների տրամադրել ենք ավելի քան 31 հազար դասագիրք, այդ թվում՝ Վրաստանի դպրոցներին, որտեղ իրականացվում է հայերեն ուսուցում։ Այս ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկում դրամահավաքի վերաբերյալ. չհայտարարված այց է իրականացվել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց ...
Կարդալ ավելին »Պետության քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը. ԿԳՄՍ նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձը ներկայացնում ենք ստորև. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ դեսպանը ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է Երերույքի տաճար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանի, պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելեց Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի ներքո իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։ ...
Կարդալ ավելին »