Tag Archives: ներուժ

Բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները․ համաժողով՝ Երևանում

Այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն: Համաժողովը կդառնա նոր հարթակ զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջող փորձը:

Կարդալ ավելին »

Գործակցության լավ փորձ և մեծ ներուժ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ...

Կարդալ ավելին »
ajax-loader