Tag Archives: Վարդենյաց լեռնանցք

Վարդենյաց լեռնանցքը ժամանակավորապես փակ է լինելու

Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում հիմնանորոգման շրջանակներում մայիսի 11-ին ժամը 12։00-18։00-ն կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, տեղեկացնելով, որ նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալինում մառախուղ է

 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Վարդենյաց լեռնանցքը։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից՝ Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան-«Զանգեր» կոչվող հատված ...

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի ճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով ...

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտի համար

Հունվարի 8-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։  Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին  հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Կարդալ ավելին »
ajax-loader