Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը:
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԳ նախարար
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին` յում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։ Նիստը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի խոսքերին։ «Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախորդ օրը»,- հայտնել է ղազախ ...
Կարդալ ավելին »Արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքները. ԱԳ նախարարը՝ Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին
Հայաստանի նպատակն է ստեղծել միջազգային ընկալում առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 20-ին Վիեննայում ելույթ ունենալով Միջուկային անվտանգության «Ձևավորելով ապագան» խորագրով միջազգային համաժողովին: Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթի ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս պահին Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարարի ելույթին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ հետևյալ հղմամբ:
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում
Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Կարդալ ավելին »ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։ Appreciated interesting conversation w/Speaker of @ShuraQatar Hassan bin Abdullah Al Ghanim ...
Կարդալ ավելին »Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը մարտի 25-26-ը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Կարդալ ավելին »