Tag Archives: ԱԳ նախարար

Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ գործակցելու ցանկությունը

Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։ «Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են գործակցային հարցեր

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։  Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստին։ 

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին շփվել է ԵԽ գործընկերների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ:  Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնելով, որ գործընկերների մեջ են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Չեռնոգորիայի փոխվարչապետը և ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանի հանձնաժողովի նիստին

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ապրիլի 21-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  Հեռախոսազրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ Congratulations dear colleague & friend @Tsahkna on your reappointment as 🇪🇪’s foreign minister!Appreciating already formed strong ties, I look forward to continue joint efforts, initiatives to further enhace partnership btw #Armenia & #Estonia ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը. ԱԳ նախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում

Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում իր ելույթի ժամանակ:  «Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ նվիրված ՆԱՏՕ-ի 75-ամյակին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։  ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կարդալ ավելին »
ajax-loader