Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ստեղծագործությունից մինչև ձայնային ...
Կարդալ ավելին »Tag Archives: ճամբար
Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ...
Կարդալ ավելին »Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է․ ԶՊՄԿ-ն՝ նախաձեռնության մասնակից
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջևհնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Այսպիսով, առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների։ Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ճամբարը ֆուտբոլասերների ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ & Ամերիաբանկ․ Սյունիքի պատանիները կմասնակցեն Միլանի ակադեմիայի ճամբարին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի։ Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »