Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը հունիսի 19-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ այստեղ երկարաժամկետ ապրելու, նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են ոչ միայն նվագախմբի, այլև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև նման ...
Կարդալ ավելին »Tag Archives: ազգային
Ազգային արխիվում հյուրընկալվել է Ճապոնիայի դեսպանը
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկա է գտնվել Հայաստանի Ազգային արխիվում կազմակերպած ցուցադրությանը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ։ Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ միջոցառման անցկացման նպատակը հայ-ճապոնական հարաբերությունների վերհանումն է, որով սկիզբ է դրվում հայ-ճապոնական նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը։ Հայաստանում Ճապոնիայի ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը. ՔԿ
2024-ի հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս: ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի կինոյի հիմնադրամի» վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի դրույթների արդյունավետ կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ը, որի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը: Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների ...
Կարդալ ավելին »Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին: Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում, նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի ...
Կարդալ ավելին »Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ
Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում։ Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ...
Կարդալ ավելին »Եռաբլուրում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:
Կարդալ ավելին »