Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վանաձոր
Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը կհանձնվի ՀԿԵ–ին
Կառավարությունն իր յսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշահագործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում: Նշվում է, որ այդ նպատալով ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Քանի որ Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը ներկայում չի շահագործվում և ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Երևանում, Տավուշի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին ...
Կարդալ ավելին »Վանաձորի «Բոհեմն» Անապայում հանդես է եկել Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ներկայացմամբ
Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը մայիսի 22-ից 25-ը հյուրախաղերով Ռուսաստանի Անապա քաղաքում էր՝ քաղաքի հայ համայնքի (նախագահ՝ Ռուսլան Կագրամանյան, մշակույթի և կրթության ղեկավար, Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյան) հրավերով։ Ներկայացվեց Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը. բեմադրությունը Հերիքնազ Բաղդասարյանի։ Ներկայացումից առաջ բացման խոսքով հանդես եկավ «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե ...
Կարդալ ավելին »Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում
Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հանդես է կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։ Մայիսի 24-ին Անապայի «Օկեան» դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի, ներկայացման մեջ զբաղված են Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Երանուհի Առաքելյանը, Արգիշտի Մարտիրոսյանը, Անահիտ Առաքելյանը։ Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ։ Պատմվածքի իրադարձությունները տեղի ...
Կարդալ ավելին »Առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում. բեմ կբարձրանա «Սովորական հրաշքը»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է առաջնախաղի։ Մարտի 13-14-ին թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը։ Շվարցի պիեսը՝ «Սովորական հրաշք»-ը, լիրիկական ստեղծագործություն է՝ նվիրված նրա կնոջը՝ Եկատերինա Զիլբերին։ Պիեսը արտասովոր սիրո մասին է։ Հրաշագործ տանտերը կնոջ հետ սիրո մասին խոսելու համար հեքիաթ է պատմում, որի հերոսները կենդանանում են։ Արջը ժամանակավորապես մարդացել է։ Նա կրկին գազանի ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։
Կարդալ ավելին »Այսօրվանից Գյումրու, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում կգործարկվի ծանուցման էլեկտրոնային համակարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է ծանուցման էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 31-ից ծանուցման էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաև Գյումրի, Վանաձոր և Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ Այսինքն՝ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային ...
Կարդալ ավելին »Վանաձորի թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը, որն Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Փառատոնին կմասնակցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։ Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...
Կարդալ ավելին »