Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այդ մասին տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։ Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունն ու Նիդերլանդների դեսպանությունը ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաջարան համայնքի ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք 2 տրանսպորտային միջոց 1 իրավաբանական անձում մասնակցություն 491 մլն ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 հազար ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ- ում գտնվող բնակելի տարածքը, Երևանում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում ավելի քան 12 մլն դոլարի գույք է վերականգնել
Հայաստանի գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2023 թվականին փաստացի վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին) համարժեք գույք, ինչը 460 անգամ ավելի է, քան 2022 թվականին (ընդամենը 11 մլն դրամ): Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Երևանում ապրիլի 26-ին մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է ՍՊ ընկերության բաժնետիրոջից և նրա որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 տրանսպորտային միջոց. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 631 մլն ...
Կարդալ ավելին »Հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ-ին․Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես ...
Կարդալ ավելին »2023-ի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետական բյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված ...
Կարդալ ավելին »Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »