ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե իր ռուս գործընկերը մտադիր է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և «դա շատ վատ է»։ BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ հուլիսի 4-ին նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ, Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել զենքի մատակարարման հարցը։
Կարդալ ավելին »Tag Archives: Պուտին
Հակառեյթինգով Թրամփն առաջ է անցել Պուտինից և Սի Ծինփինից
Ժողովրդավարությունների դաշինք հիմնադրամի «Ժողովրդավարության ընկալման ինդեքսի» համաձայն՝ ամբողջ աշխարհի համար մաքսատուրքերը եւ Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու վրա հարձակումները Դոնալդ Թրամփի համար անհետեւանք չեն մնացել: Աշխարհում Միացյալ Նահանգների ընկալումը զգալիորեն վատացել է վերջին մեկ տարվա ընթացքում: Համաշխարհային վարկանիշը 2024-ի +22 տոկոսից իջել է մինչեւ -5 տոկոս 2025-ին, ինչը ցածր է Չինաստանից (+14 տոկոս) եւ նման է Ռուսաստանին (-9 տոկոս)։ Այն երկրների մասնաբաժինը, որտեղ ԱՄՆ-ը զուտ դրական իմիջ ունի, նույն ժամանակահատվածում 76 տոկոսից նվազել է մինչեւ 45 տոկոսի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաճանաչված քաղաքական առաջնորդն է, հարցվածների 85 տոկոսը ասել է, որ գիտի, թե ով է նա։ Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ 81 տոկոս, 63 տոկոսը լսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, իսկ 35 տոկոսը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին: Բայց, երբ բանը հասնում է ընկալմանը, Թրամփի պարագայում ընկալման գրեթե համատարած բացասական ռեյթինգ է. աշխարհի երկրների 82 տոկոսում Թրամփը զուտ բացասական ռեյթինգ ունի՝ շատ ավելի վատ, քան Պուտինը (61) եւ Սի Ծինփինը՝ (44 տոկոս)։
Կարդալ ավելին »Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ից 8-ը զրո ժամից մինչև մայիսի 10-ից 11-ը զրո ժամը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», – ասվում է հայտարարության մեջ։ ...
Կարդալ ավելին »Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ Կիևի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքելով. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ «Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո: «Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված չէ։ «Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։ «Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։
Կարդալ ավելին »Պուտինը բացառել է մինչև տարեվերջ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի երկարաձգումը
2025 թվականից Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման շարունակման հետ կապված իրավիճակն ավելի բազմակողմանի է, քան ավելի վաղ պատկերացնում էին: Մինչ այժմ Կիևը լիովին մերժում էր որևէ ձևով գազի տարանցման իրականացումը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ քննարկվում են մատակարարումները շարունակելու տարբեր տարբերակներ, սակայն դրանք բարդանում են «Գազպրոմ»-ի դեմ «Նավթոգազ Ուկրաինի»-ի վիճահարույց արբիտրաժային գործընթացներով։ «Պայմանագիր ...
Կարդալ ավելին »Պուտինն ու Փաշինյանը բանակցություններ են սկսել Կրեմլում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սկսել են բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
Կարդալ ավելին »Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։ Ավելի ուշ ՌԴ նախագահն ընդունելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Կարդալ ավելին »Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Բաշար ալ-Ասադի հետ։ Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Պուտինը նշել է, որ Ասադի հետ հնարավորություն ունի քննարկելու երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ուղղություններ, միևնույն ժամանակ՝ շատ հարցեր։ «Ինչ վերաբերում է մեր ...
Կարդալ ավելին »Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ ...
Կարդալ ավելին »Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։ Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, ...
Կարդալ ավելին »