Ֆրանսիայի ազգային փոստային ծառայությունը՝ La Poste-ն, կարագով կրուասանի բուրմունքով նամականիշ է թողարկել։ Այս մասին հայտնի է դարձել պորտալի տրամադրած տեղեկատվությունից։ Նամականիշը թողարկվել է լավագույն կրուասանի մրցույթի շրջանակներում, որը 2019 թվականից անցկացնում է Ֆրանսիական հացաբուլկեղենի և հրուշակեղենի կոնֆեդերացիան։ Կազմակերպության ղեկավար Դոմինիկ Անրակտի խոսքով՝ «կրուասանը ֆրանսիական գաստրոնոմիայի խորհրդանիշն է»։ Բուրավետ նամականիշը կօգտագործվի միջազգային առաքումների համար։ Այն կարելի է գնել 2,10 եվրոյով։
Կարդալ ավելին »