Tag Archives: հայտարարություն

Լրագրողները կարող էն ԱԺ մուտք գործելիս ունենալ պաստառներ, եթե դրանցում վիրավորանք չկա. ԱԺ հայտարարությունը

Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այս մասին հայտարարությունէ տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը: «Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության  աշխատակիցների կողմից ...

Կարդալ ավելին »

Փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում․ ԶՊՄԿ պաշտոնական հայտարարությունը

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։ Ցավոք, մեր ոլորտը ականատես է եղել նմանատիպ գործողությունների հետեւանքով ոչ միայն մեկ ընկերության, այլ երկրի տնտեսության համար կարեւորագույն ոլորտի մրցունակության, երկրի ներդրումային հեղինակության վրա բացասական հետեւանքներին։ Հարկ չկա բացատրելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին հարկատուի ...

Կարդալ ավելին »

«ՀրազՋԷԿ» ընկերությունը հայտարարություն է տարածել իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

«Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Ընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում մեր զոհված գործընկեր Էդգար Հովսեփյանի ընտանիքին և հարազատներին ...

Կարդալ ավելին »

Կոչ ենք անում դրսևորել առավելագույն զգուշավորություն․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները եւ հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։ Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության նիստին ընդունվել է համատեղ հայտարարություն

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած  պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։   Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում, գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Մասնավորապես, Կոմիտեն ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի սենատի ղեկավարի հայտարարությունը

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հայտնում է 1lurer.am-ը: «Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader