Tag Archives: Հայոց ցեղասպանություն

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող  Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։  Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ռադիոկայան է փակվել եթերում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված Բաց Ռադիոն (Açık Radyo) դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եթերում օգտագործելու պատճառով։  Bianet-ը՝ հաղորդում է, որ ռադիոկայանը լիցենզիայից զրկվել էր դեռևս հուլիսին, սակայն ռադիոն կարողացել է հեռարձակում իրականացնել մինչև հոկտեմբերի 16-ը: Ռադիոկայանի նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել այն բանից հետո, երբ ապրիլին նրանց հյուրը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդմասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել ...

Կարդալ ավելին »

Genocide Watch․ աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ Այդ մասին նշված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում։ Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) ...

Կարդալ ավելին »

750 հարցազրույց․ Հայոց ցեղասպանության վկաների պատմությունները՝ Երևանում

Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ–Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունն ապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader