ՄԱԿ միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ ապահովիչ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որն Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին նշվել է ատյանի հայտարարությունում։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արեւմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։ Դիմումին կցվել է ԱՄԷ-ի դեմ պաշտպանության ապահովիչ միջոցների մասին խնդրանք։ Խարթումը մեղադրել է Աբու Դաբիին Սուդանի բանակի դեմ բախումներին ներգրավված Արագ արձագանքման ուժերին աջակցելու մեջ: Ապրիլի 10-ին տեղի են ունեցել Սուդանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ, դատարանի որոշումը կկայացվի տեղի ժամանակով ժամը 15:00-ին։ Իրավիճակը Սուդանում սրվել է 2023թ. ապրիլին՝ երկրի Ինքնիշխան խորհրդի նախագահ եւ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի եւ Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նրանց միջեւ հիմնական հակասությունները կապված են միասնական զինված ուժեր ձեւավորելու ժամանակի եւ մեթոդների, ինչպես նաեւ այն հարցի հետ, թե ով պետք է զբաղեցնի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ պրոֆեսիոնալ զինվորը, ինչպես ...
Կարդալ ավելին »Tag Archives: Սուդան
Սուդանում կործանվել է ռազմական ինքնաթիռ. զոհվել է ավելի քան 40 մարդ
Սուդանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Օմդուրման քաղաքում, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի բանակի հայտարարությունը։ Ինքնաթիռը կործանվել է Վադի Սեյդնա ավիաբազայի մոտ։ Այն ընկել է բնակելի շենքերի մոտ, վնասվել են մի քանի շենքեր։ Associated Press-ը հայտնել է, որ An ինքնաթիռի (հստակ մոդելը չի նշվում) կործանման հետեւանքով զոհվել է 46 մարդ։ Զոհվածների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Ռազմական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է, ամենայն հավանականությամբ, տեխնիկական պատճառներով: Զոհվածների թվում է գեներալ-մայոր Բաշիր Ահմեդը, որը նախկինում ծառայել է որպես բանակի հրամանատար Սուդանի մայրաքաղաք Խարթումում։
Կարդալ ավելին »Սուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանում
Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները: Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել: Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ: Սուտանի ...
Կարդալ ավելին »