ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կարդալ ավելին »Tag Archives: Ոստիկանություն
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով: «Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար
Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության ...
Կարդալ ավելին »Ռազմական ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Կարգազանց-2024» միջոցառումը․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:
Կարդալ ավելին »Մի շարք կազմակերպությունների մուտքերը տեսահսկելու պահանջ կսահմանվի. Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա
Հայաստանում հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար կսահմանվի պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Ոստիկանությունը հասանելիություն կունենա տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳ նախարարի ուղերձը
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ ...
Կարդալ ավելին »Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել
Փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը 24 ժամ իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին
Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի ընդունման դեպքում ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնը 24 ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այդ մասին հայտնեց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Ֆիդանյանը նշեց, որ խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, ...
Կարդալ ավելին »