Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մասնագետների ուղեկցությամբ նրանք ծանոթացել են ԶՊՄԿ ստորաբաժանման գործառույթներին, ժամանակակից սարքավորումներին, քիմիական պրոցեսների ականատեսն ու մասնակիցը լինելու հնարավորություն ունեցել: Այցն աշակերտների համար բացահայտել է հանքարդյունաբերության բազմաշերտությունն ու գիտահեն ներուժը:
Կարդալ ավելին »